Ամերիկյան Tribeca կինոփառատոնը հրաժարվում է ռուսական «Գազպրոմ» ընկերության հովանավորությունից: Ռուսական ընկերությունը բանակցում էր փառատոնին գումար տրամադրելու շուրջ, Ketchum PR ընկերության միջոցով: 2013-ին ծառայությունների դիմաց «Գազպրոմը» Ketchum-ին 7,5 մլն ԱՄՆ դոլար էր տրամադրել: Փառատոնին տրամադրվելիք գումարը, ըստ «Գազպրոմի», պետք է խորհրդանշական բնույթ կրեր: Փառատոնի հովանավորության դիմաց նախատեսվում էր անկախ կինոյի հեղինակավոր փառատոնում ցուցադրել «Պուշկինը մեր ամեն ինչն է» ֆիլմը: Tribeca կինոփառատոնը կանցկացվի ապրիլին: Այս ամենամյա կինոֆորումը 2002-ին նախաձեռնել են անվանի դերասան Ռոբերտո դե Նիրոն ու երկու պրոդյուսերներ: